Translate

Translate

Translate

понедельник, 17 января 2022 г.

Ընտրություններն անցան, սոցիալիստական համերաշխությունը մնաց

 Չնայած կոմունիստական կուսակցությունը դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում/որտեղ առաջադրվել էի որպես ավագանու թեկնածու՝Կոմկուսից/ չանցավ՝չհավաքելով անցողիկ շեմը, սակայն քարոզարշավի ընթացքում ձեռք բերեցինք նոր համախոհներ կյանքում եվ ֆեյսբուքում։Նրանից մեկն էլ կոմունիստ-ակտիվիստ Գրետա Հովհաննիսյանն է, ով, ինչպես պարզվեց՝ի զարմանս ինձ, մինչ այդ բնակվել է մեր բակում, բայց՝չեմ ճանաչել,որովհետեվ ինձնից տարիքով առավելություն ունի եվ մեր բակ էլ վերջերս է տեղափոխվել՝հանգամանքների բերումով։Միասին ենք գնացել բուկլետներ բաժանելու՝,,Դարբաս,, համայնքում եվ Վանաձորի Տարոն,Տավրոս թաղամասերում։Կոմկուսի խաղաղության աղավնին էր, ուրախ մթնոլորտի ապահովողն ու  դրական լիցքեր փոխանցողը,բոլորի հոգսերով ապրողն ու ուրախություններով ուրախացողը։Եվ, անգամ ընտրությունների ավարտից հետո, գրեթե ամեն օր  այցելում է կոմկուսի Վանաձորի գրասենյակ, քանի որ օրն առանց կոլեկտիվի չի պատկերացնում․,,Բարեվ ձեզ, ընկեր Ղուկասյան,ո՞նց եք, անցնում էի, ասի մտնեմ տեսնեմ ինչ կա-չկա,,-հետաքրքրվում է յուրաքանչյուր այցի ժամանակ՝քաղկոմի առաջին քարտուղարից։Պարբերաբար էլ զանգում է ու հետաքրքրվում․,,Հիմի ո՞րտեղ ես, արի մեր տուն՝կոֆե խմենք,,։Հպարտանում է  իր երկարամյա կոմունիստական ստաժով/վերջերս՝նոր թարմացված կուստոմսով,ու նոր թարմացված լուսանկարով/։,,Քո տարիքի չափ ստաժ ունեմ,,-ասում է հպարտությամբ։Այ այդ հարցում չեմ համաձայնվում, եվ այն համարում եմ իմ հանդեպ հաճոյախոսություն, որովհետեվ ինձնից ,,ընդամենը,,13 տարով է մեծ։Հպարտությամբ ցույց է տալիս իր աշխատանքային ու կուսակցական անցյալի մասին պատմող հոդվածներ, լուսանկարներ՝Կիրովականի ,,Կայծ,, թերթից․եղել է արտադրության առաջավոր՝,,Ավտոգենմաշ,, գործարանում,ունի շնորհակալագրեր, շքանշաններ․․․Իսկ ամենից շատ հպարտանում է երեխաներով, թոռնիկներով։Հպարտությամբ պատմում է, որ թոռնուհին ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի սոցալական մանկավարժության բաժինը՝կարմիր դիպլոմով։,,Տեսնում ե՞ս թոռս ինչ տոնածառ  է դրել,,-հպարտությամբ մատնացույց է անում մինչեւ առաստաղ հասնող տոնածառը։

․․․Ավտոգենմաշ,, գործարանի նախկին արտադրության առաջավոր Գրետա Հովհաննիսյանը մինչեւ վերջերս էլ երիտասարդի կայտառությամբ էր լծված ՏԻՄ քարոզարշավին՝ներկայացնելով կոմկուսը։Փողոցում անկաշկանդ մոտենում էր անցորդներին, բարի ժպիտով մեկնում բուկլետններն ու թերթը՝ասելով,,,,Կոմունիստական կուսակցությանն ընտրեք, մենք 10-րդ համարն ենք,,։Չէր ստիպում, այլ՝առաջարկում էր, եվ այնքան քաղաքավարությամբ, որ հնարավոր է անգամ դեռ չկողմնորոշվածները կամ այլ թեկնածուի կողմնակիցները որոշեին ընտրել կոմկուսին։Երբ ես ցանկացա ծանոթներիցս մեկին բուկլետ ու թերթ հանձնել,վերջինս խոստովանեց․,,Էսօր մի բարի ժպիտով կին մեզ արդեն տվել է․․․․էնքան բարի կին էր երեվում․․․,,։Ու պատմելուց ու նկարագրելուց հասկացա, որ խոսքը Գրետայի մասին է եղել։Նախկին գործընկերների՝կուսակցական ակտիվի հետ էլ մշտական կապի մեջ են եվ մշտապես հետաքրքրվում են միմյանց որպիսությամբ,անձնական հաջողություններով, եվ կիսվում են նաեւ հոգսերով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

пятница, 14 января 2022 г.

Մի տրամադրեք ժողովրդին ձեր դեմ էլ ավելի շատ

26 տարի անընդմեջ եղել եմ Լոռու մարզային գրադարանի/նախկինում՝Վանաձորի կենտրոնական համարվող/ այցելուներից մեկը թե որպես ընթերցող, թե որպես լրագրող։Հարկ եղած դեպքում լուսաբանել եմ գրադարանային կյանքը, անցուդարձը, երբեմն՝միջոցառումները,երբեմն՝խնդիրները/,,Առավոտ,, ,,ժամանակ,, ,,ժամանակ-երեվան,, թերթերում,որոնց թղթակցել եմ/։90-ականների ճգնաժամային տարիներին,երբ գրադարանը ջեռուցվում էր փայտով/եվ անգամ՝ընթերցողներն ու աշխատողները տանից հետները վառելափայտ էին բերում/․լուսաբանել եմ թերթերի բաժանորդագրության հետ կապված խնդիրները/ինչ է ստանում մամուլի բաժինը, ինչ չի ստանում, ինչու չի ստանում/,եվ, քանի որ 90-ականների մի հատվածում աշխատում էի գրադարանի հարեվանությամբ գտնվող Վանաձորի մանկավարժականի տնակային պայմաններում գործող գրադարանում ՝որպես մատենագետ,իսկ այնտեղ պայմաններն ահավոր էին՝համեմատած կենտրոնական գրադարանի հետ,որն ավելի շատ թերթ ու ամսագիր էր ստանում, ուստի նաեւ ժամանակ էի գտնում՝այցելելու կենտրոնական գրադարան/ներկայիս՝մարզային/։Կյանքիս զգալի հատվածն անցել է գրադարաններում/ուսանողության տարիներին երբեմն օգտվել եմ մարզային գրադարանի մասնագիտական գրականությունից․այն ժամանակ գրադարանը նաեւ ուշ երեկոյան էր աշխատում՝մինչեւ ժամը 21-ը․համակուրսեցիներով էլ էինք հաճախում, եվ մի գրքի շուրջ նստած՝արտագրում մեզ հանձնարարված  գրականությունից,քանի որ մասնագիտական գրականությունն այդ տարիներին տուն տանել չէր թույլատրվում,բայց,պետք է խոստովանեմ, մի օր հաջողվեց բացառության կարգով 2 օրով թե մեկ օրով մի գիրք տանել,եվ այդ օրն ինձ համար երջանկություն էր։Մանկությանս տարիներին ծննդավայր Ձորագէսի գրադարանից եմ օգտվել․այնտեղից օգտվում էի նաեւ ուսանողության տարիներին։80-ականների կեսերին աշխատել եմ քիմմանրաթելի գործարանում։Մի խոսքով՝լիիրավ կարող եմ ինձ համարել ,,գրադարանի աղջիկ,,։Բայց, ահա, առողջապահության նորաթուխ նախարարի թեթեվ ձեռքով ու կառավարության քավորությամբ, այս տարվա հունվարի 22-ից, փաստորեն, ես եվ այլ մտավորականներ՝գրադարանի ընթերցասրահից օգտվող/իմ պարագայում նաեւ՝համացանցից/զրկված են լինելու գրադարան մտնելու իրավունքից, եթե․․․չեն պատվաստվել։Անձամբ ես,քանի նախարար ուզում է լինի, չեմ պատրաստվում պատվաստվել, որովհետեվ նախ՝այս առողջապահական համակարգին չեմ վստահում,առավել եվս՝գտնվելով խոցելի տարիքում, երկրորդ՝դրա իմաստը չեմ տեսնում, այն համարելով գլոբալիզացիոն քմահաճույք․եթե պետությունն իմ իրավունքները չի հարգում, չի արձագանքում իմ եվ հասարակության այլ շերտերի գերխնդիրներին վերաբերվող նամակներին, ես ինչու՞ պիտի ցանկացած կամայական որոշման ենթարկվեմ ու պատվաստվեմ։Եթե դա բոլոր քաղաքացիների համար է անհրաժեշտություն, ինչու՞ երկրի բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների համար դա պարտադիր չի համարվում, թե՞ նրանք ,,վերին արտի ցորենի,, կարգավիճակ ունեն։Գրադարանների մուտքը պատվաստումային դարձնելու որոշումից մեծապես տուժելու են նաեւ գրադարանները,որովհետեվ այցելուների թիվն է պակասելու, եվ, բնականաբար,  մի օր էլ ասելու են՝եթե այցելուների թիվը պակասել է, ուրեմն պետք է մտածել կրճատումների ու օպտիմալացումների մասին․եվ արդեն իսկ գործընթացն սկսվել է։Մի՞թե գրադարաններն այն վայրերն են, որտեղ պետք է պատվաստումները պարտադիր դարձնեին, այն դեպքում, երբ մի կողմից հայտարարում են, թե վիրուսով վարակվածների թիվը պակասել է․արդյո՞ք սա մտավորականությանը թիրախավորելու նպատակ չի հետապնդում։Ի՞նչ է ստացվում․90-ականներին Բաց հասարակության ինստիտուտը/որ անվանում են Սորոսի հիմնադրամ/գրադարաններում թերթերի բաժանորդագրություն էր ֆինանսավորում, բայց այսօր մի՞թե գաղտնի խրախուսում է դրանց օպտիմալացումը, մուտքը ,,էլիտար,, դարձնելը/որովհետեվ ինչքան վատ ծրագիր կա՝ընդունված է ասել, թե ,,Սորոսի մատը խառն է,,/։Ինչպե՞ս կարելի է ժողովրդի մի պատկառելի մասի աղքատության, հուսահատության ֆոնին զրկել նաեւ հոգեվորից,այն դարձնելով միմիայն հարուստների մենաշնորհը,որոնք լայն հնարավորություններ ունեն օգտվելու եվ թերթերի կրպակներից, եվ անձնական ինտերնետից, եվ գրախանութներից/իհարկե՝մայրաքաղաքային գրախանութներից, որովհետեվ մարզային գրախանութներն իսպառ ոչնչացվել են՝դեռ 2000-ականների կեսերից/։

․․․Վերանայեք գրադարանների եվ այլ մշակութային վայրերի մուտքը հունվարի 22-ից միայն պատվաստվածների համար դարձնելու  ձեր որոշումը, պարոնայք եվ տիկնայք կառավարողներ․այն որոշումը, որի դեմ արդեն մայրաքաղաքում  հանրահավաքի են պատրաստվում մտավորականները,ժողովրդին մի տրամադրեք ձեր դեմ էլ ավելի շատ, մի նպաստեք երկրում սոցիալական բունտի ավելացմանը՝այս պատերազմական իրավիճակում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր