Translate

Translate

Translate

вторник, 28 декабря 2021 г.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի առթիվ

    Աղքատությունը մեծացել է, պարոն Քոչարյան, որովհետեվ արդարությունն է պակասել՝դեռ ձեր նախագահության տարիներից , որովհետեվ ձեզ իշխանության բերած ուժերից ոմանք իրենց մարզային տարածքներում վեր էին ածվել բդեշխների ու ֆեոդալների,ու փակում էին այն մարդկանց օդերը,ովքեր չէին ենթարկվում նրանց կամայականություններին ու պայքարում էին իրենց քաղաքացիական իրավունքների համար/որովհետեվ թռչելու ընդունակ մարդը չի կարող սողալ/։Իսկ ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողները նրանց ներկայացնում էին որպես ,,ընդդիմադիրներ,,․ու հենց դրա արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին իրոք ընդդիմադիրի կարգավիճակում՝համալրելով ձեր ընդդիմախոսների բանակը։Այսօր իմ՝26 տարվա լրագրողի ու քաղաքացիական ակտիվիստի/որ ձեր իշխանության ժամանակ, 2004-ին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ է ստացել պետական համակարգում յուրացումների եվ զինվորական համակարգում չարաշահումների վերաբերյալ հետաքննական նյութերի համար/ ընտանիքը հասել է սոցիալական ոչնչացման դուռը,որովհետեվ դրա հիմքերը գցվել են դեռ ձեր պաշտոնավարման տարիներին,երբ հայրս՝երջանկահիշատակ Գեորգի Հովսեփյանը,ձեզ նամակներ էր ուղարկում՝հավատով լի, իր աշխատանքային իրավունքների կոպիտ ոտնահարման մասին։Հայտնի չէ՝դրանք ձեզ հասնում էին, թե չէին հասնում ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողների դավադիր ձեռքերի միջամտության արդյունքում,քանի որ դրանք մնում էին անարձագանք, իսկ նրա նկատմամբ հալածանքներն արդեն տարածվում էին նաեւ ընտանիքի մյուս անդամների վրա՝այլ հարթությունում։Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ անարձագանք էին մնում նաեւ ավելի վաղ՝ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին գրած նրա նամակները՝Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում շինարարական աղաղակող թերությունների, յուրացումների մասին/իսկ հայրս այդ տարիներին այդ թաղամասում ԲՇՏ-ի պետն էր/։ Փոխանակ մեղավորներին պատժեին, մեդալներ էին բաժանում,իսկ արդարության համար պայքարող մարդուն էլ պատժում՝հալածանքների ենթարկելով արդեն ամբողջ ընտանիքի շառավղով։  Հուսանք, որ մի օր կհրապարակեմ այդ նամակները․դուք՝երկու նախկին նախագահներով, հիմա արդեն ծանրաբեռնված չեք պետական ամենաբարձր պաշտոնով, ՀՀ հպարտ թոշակառուներ եք՝երկրում ամենաբարձր թոշակով ապահովված, եվ, թերեվս, ժամանակ կունենաք կարդալու նախկինում ձեզ ուղղված նամակները, եվ ոչ թե այն կվստահեք ձեր ենթականերին, որոնք, ամենայն հավանականությամբ, դրանք ձեզ զեկուցել են նենգափոխված՝նամակագրի հանդեպ անվստահության մթնոլորտ ձեվավորելու  նպատակով, կամ ընդհանրապես չեն էլ զեկուցել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

суббота, 18 декабря 2021 г.

,,Վեոլիան,, սպառնում է ջրանջատումով՝ապօրինի պարտքի դիմաց

 Մինչ Նիկոլը Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ տաշիտուշիների մեջ էր, ու Մակրոնը հավատացնում էր, որ հայ ժողովրդի թիկունքին կանգնած է,հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը շարունակում էր ՀՀ անեկամուտ քաղաքացուն սպառնալու իր հերթական ահաբեկչական ակցիան։Դեկտեմբերի 18-ին սպառնալից գրություն ստացանք հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ,,Վեոլիայից,,/ավելի ճիշտ՝գնացինք բերեցինք ,,Հայփոստից,, որտեղ գտնվելու մասին իմացանք պատահաբար, փոստատարին դրսում տեսնելով․,,Նամակ ունեք, ձեզ զանգում եմ՝չի պատասխանում, վաղը եկեք-ստացեք,,-ասաց իմ զրուցակիցը/։

,,Հարգելի բաժանորդ, ջրամատակարարման եվ ջրահեռացման ծառայությունների դիմաց Ձեր պարտքը ,,Վեոլիա,, ջուր ՓԲ ընկերությանը․14․11․12․2021թ․դրությամբ այն կազմում է 214599․58 դրամ։Առաջարկում եմ ձեզ 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել վճարում/մարել դեբիտորական պարտքը/։Նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու/պարտքը չմարելու /դեպքում ջրամատակարարումը կդադարեցվի,իսկ վեճը կլուծվի դատական կարգով։Միաժամանակ տեղեկացնում ենք,որ մեխանիկական եղանակով ջրազրկման դեպքում պետք է փոխհատուցեք նաեվ  ջրազրկման համար ընկերության կողմից կատարված ծախսերը,,-գրված է ,,Վեոլիա-ջուր,, ՓԲԸ ԱՏ Լոռի տեղամասի պետ Վահան Մխիթարյանի ստորագրությամբ գրության մեջ։

․․․․Այ լավ ես անու՜մ,Վահան տղա․․․․Շատ լավ ես անում․․․․․ուրեմն ես 2003-ի Քոչարյանի նախագահական ընտրության ժամանակ քո թիկունքին կանգնեմ, հոդվածներով աջակցեմ, դու, որ 2006թվին Սամվել Բաբայանի ,,Դաշինք,, կուսակցության գրասենյակում ոգեվորված ուրախանում էիր Վանաձորի նախկին քաղաքապետ,ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի դեմ գրած իմ հոդվածով, դու հիմա ինձ ,,դատարան կուդաս հա՞,, Վահան, ,,դատարան կուդաս․,,։Միացել ես ինձ հալածողների բրիգադին՝անունն էլ դրել եք ,,Ազատ դեմոկրատնե՞ր,,․․․․․/վերջին նախագահականի թե խորհրդարանականի ժամանակ կողքներին էիր/,էս է՞ ձեր ,,ազատությոնը,,․որ քաղաքացու վրա գրած ապօրինի սակագնով ,,պարտք,, աճեցնեք, ու դատարան տա՞ք․․․․մի հատ էլ էիք տվել դատարան՝2017-ին, բայց ես մեն-մենակ, առանց որեվէ իրավապաշտպան աջակցության պաշտպանեցի իմ իրավունքները, ու դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը, հիմա նորից ե՞ք էդ նույն ապօրինությունը շարունակում։Հիմա դու ո՞ր թիմում ես, Վահան, սեվերի՞, թե՞ սպիտակների։Նույն ամսում 8200դրամ մուծած մարդուն դատարանով ու ջրանջատումով ես սպառնու՞մ։Կարող է՞ բնակարանս պետք է վաճառեմ, տեղափոխվեմ վագոն-տնակ։Իմ տեղեկություններով՝եթե մարդը գործազուրկ է, ապա պետք է առհասարակ ազատվի վարձերից, դու կանոնավոր մուծումներ կատարող մարդուն ես սպառնու՞մ․․․․Հետո էլ ասոմ են՝,,անապահովների համար զեղչեր,,․ուրեմն եթե մարդն ընտանեկան նպաստների համակարգում չի գրանցվել/որովհետեվ տեղյակ է, թե ինչ տարօրինակ չափանիշներով է տեղի ունենում նպաստառու ընտրվելը/․ համարվում է ,,ապահո՞վ,,։

․․․Անտեղյակների համար մեկ անգամ եվս հիշեցնեմ, որ 2017թվին ,,Վեոլիան,,/ում կոռուպցիոն գործարքները ՝Ռումինիայում կատարած,անգամ Ֆրանսիայի կառավարությունն է դատապարտել/,եկավ Հայաստան խոպան․ավելի ճիշտ՝Սերժը բերեց, ու ջրային ցանցը տվեց ձեռը, ու դրանից ոգեվորված՝,,Վեոլիան,, տեղնուտեղն անցավ գործի, ու անջրաչափ բաժանորնդերի համար սակագինը դարձրեց․․․․5400դրամ․ինչքան գրեցինք, ահազանգեցինք, որ դա խայտառակ գործարք է, որ գործարքի հեղինակները պետք է պատժվեն, սակագինն էլ չեղարկվի՝ձայն բարբառո․նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, այլեվայլ պաշտոնյաների , օմբուդսմենին անգամ գրեցինք․․․․ձայն բարբառո․,,Վեոլիային,, պատժելու փոխարեն ինձ պատժեցին՝դատարան տալով/ու պարտվելով/, բայց, իհարկե, ինձ առողջական ու նյութական վնաս պատճառելով/, հիմա էլ էլի են սպառնում;Ինչքա՞ն կարելի է բացատրել, որ ջրաչափի տեղադրումը տեխնիկապես հնարավոր չէ՝տվյալ բնակարանում։Նիկոլ, ինչու՞ չեն պատժվում ապօրինի գործարքի հեղինակները,ինչու՞ Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն․․․պաշտոնը բարձրացրիր՝նշանակելով ՀԾԿՀ նախագահ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 6 декабря 2021 г.

Ընտրությունները մեկ առանձին տեղամասում

 Ինձ համար նորություն էր այն, որ չնայած ավագանու թեկնածուն չի կարող ՏԻՄ ընտրության օրը որպես վստահված անձ լինել որեվէ տեղամասում,բայց՝իրավունք ունի երեկոյան ժամը 20-ից հետո, երբ տեղամասը փակվում է, ու սկսվում ձայների հաշվարկը,կարող է ներկա գտնվել որպես լիազոր ներկայացուցիչ։Ըստ այդմ, երեկոյան ժամը 20-ից մինչեւ 23․30/որ մի ամբողջ հավերժություն թվաց/ներկա գտնվեցինք ձայների հաշվարկին՝մեկ առանձին վերցրած տեղամասում,որ տեղավորված էր երկաթուղայինների այգում։Ճակատագրի բերումով այս տեղամասում տարիներ առաջ հայրս վստահված անձ  է եղել ընտրություններին։Մինչեւ վերջ աչալուրջ հետեվել ենք,որ մեր/այսինքն՝կոմունիստական կուսակցության,որի համամասնական ցուցակի անդամ էինք/ձայները տեղավորվեն մեծ ծրարի մեջ,այնուհետ՝կնքվեն եվ տեղավորվեն մեծ պարկի մեջ։Ի դեպ, այս տեղամասում որպես թեկնածու-լիազոր ներկայացուցիչ գրանցվել էր նաեւ Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Վանիկ Օհանյանը/մասնագիտությամբ ատամնաբուժ/,որ նույնպես ձայներ հաշվելու ողջ գործընթացին ներկա գտնվեց հոտնկայս։Եվ, քանի որ ավագանու թեկնածուի մեր լիազորությունների շրջանակից չէինք կարող դուրս գալ եվ մտնել ազատ լրագրողի իրավունքների մեջ, ուստի չկարողացանք հարց ուղղել նրան, թե ի՞նչ կարծիքի է այն փաստի առթիվ, որ տեղամասում ձայների հաշվարկով առաջատարը ,,Մամիկոն Ասլանյան,, դաշինքն է,որի ձայները կրկնակի չափով մեծ էին իշխող ՔՊ-ի ձայներից։Ձայների հաշվարկն ընթանում էր ջերմ, բարյացակամ մթնոլորտում․երեվի նրանից էր,որ տեղամասի աշխատանքները ղեկավարում էին կանայք,որոնցից մեկին մի թեկնածու-ներկայացուցիչ կատակով ասեց․,,Դե դու հին մարդ ես, դու ,,Հանրապետական,, տեսած մարդ ես,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,լրագրող-բլոգեր