Translate

Translate

Translate

понедельник, 6 декабря 2021 г.

Ընտրությունները մեկ առանձին տեղամասում

 Ինձ համար նորություն էր այն, որ չնայած ավագանու թեկնածուն չի կարող ՏԻՄ ընտրության օրը որպես վստահված անձ լինել որեվէ տեղամասում,բայց՝իրավունք ունի երեկոյան ժամը 20-ից հետո, երբ տեղամասը փակվում է, ու սկսվում ձայների հաշվարկը,կարող է ներկա գտնվել որպես լիազոր ներկայացուցիչ։Ըստ այդմ, երեկոյան ժամը 20-ից մինչեւ 23․30/որ մի ամբողջ հավերժություն թվաց/ներկա գտնվեցինք ձայների հաշվարկին՝մեկ առանձին վերցրած տեղամասում,որ տեղավորված էր երկաթուղայինների այգում։Ճակատագրի բերումով այս տեղամասում տարիներ առաջ հայրս վստահված անձ  է եղել ընտրություններին։Մինչեւ վերջ աչալուրջ հետեվել ենք,որ մեր/այսինքն՝կոմունիստական կուսակցության,որի համամասնական ցուցակի անդամ էինք/ձայները տեղավորվեն մեծ ծրարի մեջ,այնուհետ՝կնքվեն եվ տեղավորվեն մեծ պարկի մեջ։Ի դեպ, այս տեղամասում որպես թեկնածու-լիազոր ներկայացուցիչ գրանցվել էր նաեւ Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Վանիկ Օհանյանը/մասնագիտությամբ ատամնաբուժ/,որ նույնպես ձայներ հաշվելու ողջ գործընթացին ներկա գտնվեց հոտնկայս։Եվ, քանի որ ավագանու թեկնածուի մեր լիազորությունների շրջանակից չէինք կարող դուրս գալ եվ մտնել ազատ լրագրողի իրավունքների մեջ, ուստի չկարողացանք հարց ուղղել նրան, թե ի՞նչ կարծիքի է այն փաստի առթիվ, որ տեղամասում ձայների հաշվարկով առաջատարը ,,Մամիկոն Ասլանյան,, դաշինքն է,որի ձայները կրկնակի չափով մեծ էին իշխող ՔՊ-ի ձայներից։Ձայների հաշվարկն ընթանում էր ջերմ, բարյացակամ մթնոլորտում․երեվի նրանից էր,որ տեղամասի աշխատանքները ղեկավարում էին կանայք,որոնցից մեկին մի թեկնածու-ներկայացուցիչ կատակով ասեց․,,Դե դու հին մարդ ես, դու ,,Հանրապետական,, տեսած մարդ ես,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,լրագրող-բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий