Translate

Translate

Translate

четверг, 5 марта 2020 г.

Գրադարանային կյանքս սկսվել է Ձորագէսի գրադարանից

4 մարտի, 2020թիվ, հույժ պատմական օր․պաշտոնապես վերագրանցվեցի Լոռու մարզային գրադարանում՝որպես ընթերցող․սա՝իմ թվով 3-րդ  գրանցումն է՝ վերջին 40 տարում․նախորդը 1995թվին էր՝քառորդ դար առաջ, երբ գրադարանը անցնում էր 90-ականների մութուցրտով, եւ ջեռուցվում վառելափայտով/աշխատողներն ու ընթերցողները մեկ-մեկ էլ փայտ էին բերում հետները տանից՝այդ տարիներին/, բայց՝ընթերցասրահն ու բոլոր բաժիններն անխափան աշխատում էին/90-ականներին թերթերի բաժանորդագրությունն իր վրա էր վերցրել նաե Սորոսը, ինչպես նաեւ՝ տեղական իշխանությունները/։Ավելի վաղ՝1979թվին էի գրանցվել այս գրադարանում, ուսանող ժամանակ, երբ հաճախում էի 3-րդ հարկ՝օգտվելու մասնագիտական գրականությունից։Այժմ գրանցվեցի նաեւ գրադարանի ,,Ամերիկյան անկյունում,, որ ստեղծվել է ավելի քան 10 տարի առաջ։ 

Իսկ առաջին գրադարանը, որից օգտվել եմ դեռ մանուկ հասակից, եղել է իմ ծննդավայր Ձորագէսի գրադարանը, 1960-ականներին, որտեղ աշխատում էին ընկեր Արմիկն ու ընկեր Նազիկը։Ու անընդհատ գրքեր էի վերցնում։Մի օր էլ իմացա, որ տատիկս ինձնից ,,գաղտնի,, նեղացել է գրադարանավարուհիների վրա, թե ինչու են ինձ էդքան շատ գիրք տալիս, որ ,,աչք եմ քոռացնում,,։Ավելի ուշ,80-ականներին, երբ ուսանող էի, էլի գրքեր էի վերցնում Ձորագէսի գրադարանից․այն ժամանակ արդեն գրադարանավարը Ելենա Անդրեասյանն էր։

 Մի քանի ամիս աշխատել եմ Կիրովականի քիմմանրաթելերի գործարանի գրադարանում/այդ թվում՝քաղլուսկաբինետի/, իսկ 1994-98թվերին՝Կիրովականի մանկավարժական ինստիտուտի գրադարանում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ