Translate

Translate

Translate

четверг, 20 февраля 2014 г.

Փոքրիկ կոմպոզիտորի համերգը

Սույն հրապարակումից, որ տպագրվել է 1995թ. ,,Բանբեր,, երբեմնի երկշաբաթաթերթի նոյեմբերի 16-30 թիվ 63 համարում, անցել է մոտ 19 տարի: Օրերս ուրախությամբ տեղեկացանք, որ վանաձորցի Նարե Արղամանյանն արդեն վաղուց ի վեր հանդես է գալիս արտասահմանյան բեմերում, իսկ թե երբ, որտեղ, ինչ համերգներով ՝ կարելի է  տեղեկանալ  google ցանցի որոնողական համակարգի օգնությամբ: Ուրախ ենք  Նարեի հաջողությունների համար: 

․․․Վերոնշյալ լուսանկարն ու հոդվածը հետեւյալ պատմությունն ունեն։1995թվին մասնակցում էի Նարե Արղամանյանի համերգին՝Վանաձորում կայացած։Այն ժամանակ դեռ սկսնակ էի՝լրագրության ասպարեզում։Համերգի մասին լուսաբանող հոդված պատրաստեցի եւ մի օրինակը հանձնեցի վանաձորյան ,,Տեսադաշտ,, երկշաբաթաթերթին/ում հետ սկսել էի համագործակցել/, մյուսը՝հետս տարա Երեւան՝ներկայացնելու ,,Բանբեր,, երկշաբաթաթերթին/որ քրիստոնեադեմոկրատական կուսակցության պաշտոնաթերթն էր/։,, Բանբերից,, ոչ մեկի չէի ճանաչում, եւ գնացել էի խմբագրություն՝վանաձորցի առաջին սյուրռեալիստական արձակագիր, նախկին գործընկեր/ԱԻՄ-ի թերթից/ Արարատ Գյուլբանգյանի խորհրդով՝թերթին թղթակցելու նպատակով։Ասել էր՝,,թերթի պատասխանատու քարտուղար Սամվելն իմ լավ ծանոթն է,,։Պարզվեց, Սամվելը տեղում չէր, եւ երբ այդ մասին իմացա խմբագրության շենքում կանգնած մեկից, արդեն հիասթափված ուզում էի հեռանալ, երբ այդ մեկը/որ պարզվեց՝թերթի խմբագիր ,բանաստեղծ-արձակագիր Արմեն Շեկոյանն էր, ասաց․,,Սպասեք, միք գնա, դուք կարող է՞ նյութ էիք ուզում հանձնել, կարող եք ինձ տալ, թերթի խմբագիրը ես եմ,,։Եվ մեծ պատրաստակամությամբ վերցրեց հոդվածն ու տպագրեց ․փաստորեն, հոդվածը ,,Բանբերում,, տպագրվեց ավելի շուտ, քան՝վանաձորյան ,,Տեսադաշտում,,։                                                                                 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ