Translate

Translate

Translate

воскресенье, 26 января 2020 г.

Երկրաշարժից 31 տարի անց․դեկտեմբեր-հունվարյան օրագիր

Արթնանում ես ցրտաշունչ բնակարանում, բայց ուրախանում, երբ տեսնում ես, որ արեւի հարեհաս շողերն շտապել են ջերմացնել բնակարանը։Նախ՝միացնում ես լուսահոգի պապիդ սարքած էլեկտրական հզոր վառարանը/որ չես կարող մշտապես միացնել, որովհետեւ հոսանքը թանկ է/։Չգիտես, թե որ հոգսի մասին նախ մտածես՝գոյություն պահպանելու համար միջոցներ որոնելու, ջեռուցման,մատչելի գնով մթերք հայթայթելու, թե պարբերաբար ու օրավուր աճող վարձերի մասին։Հոսանքը՝թանկ, ջուրը՝,,չերեզչուր,, ու ,,խելքից դուրս,, թանկացած՝անջրաչափ բաժանորդների համար։, Իսկ ջրաչափ տեղադրելն էլ մեծ կառուցվածքային փոփոխություններ է պահանջում 30 տարի չվերանորոգված, 48 տարվա սանհանգույցում, որտեղ եթե որեւէ վթար տեղի ունենա, ապա չես էլ կարող ,,դուխով,, դիմել համատիություն, որովհետեւ այնտեղ էլ մի ահռելի ,,պարտք,, են ,,նկարել,,՝այսպես կոչված ,,սպասարկման վարձ,, կոչվող ,,կույր աղիք,, ծառայության համար, որի ,,տակից,, էլ չես կարող դուրս գալ, որովհետեւ նախորդ 2 երիցս նզովյալ իշխանությունների մանրումեծ ավազակապետերն ու ,,մաֆիոզոները,, դավադրաբար եկամտազրկել են քեզ ու ընտանիքիդ՝տարիներ շարունակ, ավելի քան 2տասնամյակ։Ու հիմա, երկրաշարժից 30 տարի անց, ,,հեղափոխություն,, կոչվածից էլ մեկուկես տարի անց՝մնացել ես ,,կոտրած տաշտակի,, կողքին՝ավելի վատ վիճակում, քան՝երկրաշարժից հետո։Եվ անգամ չես կարող բնակարանդ վաճառել ու արտագաղթել, որովհետեւ գնահատումն էլ մի առանձին ,,թիվ,, է։Հնարավոր է,ՀՀ քաղաքացիներից շատերն են այս կամ համանման վիճակում, ու դրա համար շարունակում ենք դիմել իշխանությանը․

-Վերադարձրեք ԽՍՀՄ ավանդները, իջեցրեք կենսաթոշակի տարիքի շեմը, որ 30 տարի կենցաղային պայաններում տառապած, քաղաքական կամ իրավական հալածանքների ենթարկված, այժմ արդեն ,,ավագ սերունդ,, կոչվող մարդիկ, որ ոչ թոշակառու են, ոչ աշխատող/տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով/ գոնե դրանով ,,մի ցավի ոտք,, կոտրեն․․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ