Translate

Translate

Translate

пятница, 30 июля 2021 г.

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 Ավագ սերնդի մտավորականների թիվը եվս մեկով պակասեց․ցավով տեղեկացանք, որ  մահացել է արձակագիր-բանաստեղծ, նախկին խմբագիր Արմեն Շեկոյանը։

Նրա հետ ծանոթացել եմ 1995թ․աշնանը,երբ ,,Բանբեր,, թերթի խմբագիրն էր։Այդ ժամանակ ես նոր էի մուտք գործել լրագրողական աշխարհ, եվ սկսել էի մշակութային միջոցառումների լուսաբանումից, փորձելով թղթակցել նաեւ մայրաքաղաքային թերթերին։Եվ ահա, վանաձորցի սյուրռեալիստ գրող Արարատ Գյուլբանգյանի/որի հետ գրչընկերներ էինք վանաձորյան Նժդեհ ԱԻՄ-ի թերթում/ խորհրդով մի օր Երեվան գնացած ժամանակ ուղեվորվեցի ,,Բանբերի,, խմբագրություն, որ գտնվում էր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գրասենյակում։Մուտքի մոտ հանդիպեցի մի տղամարդու, որ հետաքրքրվեց, թե ում մոտ եմ գնում,եվ, քանի որ Գյուլբանգյան Արարատն ասել էր՝պատասխանատու խմբագիրն է իր ծանոթը՝Սամվել անունով, Սամվելի անունը տվեցի։,,Նա հիմա այստեղ չէ, բայց եթե ուզում եք նյութ հանձնեք՝կարող եք ինձ տալ, ես խմբագիրն եմ,,-ասաց իմ զրուցակիցը։Ահա այսպես կայացավ իմ ծանոթությունը՝Արմեն Շեկոյանի հետ, որի խմբագրած ,,Բանբերում,, էլ լույս տեսավ իմ հոդվածը՝վանաձորցի հրաշամանուկ դաշնակահարուհի, այն ժամանակ ընդամենը 6 տարեկան Նարե Արղամանյանի մասին՝,,Փոքրիկ կոմպոզիտորի համերգը,,/նա հիմա անվանի դաշնակահարուհի է՝արտերկրում ապրող եվ ստեղծագործող/։Հետագայում Արմենի խմբագրած թերթը փակվեց, ավելի ուշ էլ՝ինքն արդեն աշխատանքի անցավ ,,Առավոտի,, մշակույթի բաժնում․եվ, մի անգամ, երբ գնացել էի ,,Առավոտ,, /որի հետ արդեն կայուն թղթակցում էի՝որպես լրագրող/,Արմենը,որ քանի տարի ինձ չէր տեսել, ասեց՝,,Ես կարծեմ ,,Բանբերում,, մի նյութ եմ տպագրել ձեզնից․մի երեխայի մասին էր/։Եվ,որպես բարեխիղճ խմբագիր, անհանգստությամբ հետաքրքրվեց․,,Հոնորար տվել եմ, չէ՞,,-։,,Իհարկե,,-պատասխանեցի։Ի դեպ, Արմեն Շեկոյանը 90-ականներին նաեւ Երեվանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է եղել։Երբ ծանոթության ժամանակ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք արմատներով դսեղեցի չէ,ասեց՝որ չէ։

․․․Աստված հոգին լուսավորի համեստ մտավորականի, ում գրած ,,Երեվանյան օրերի խրոնիկա,, վեպի հատվածներից մի քանիսը,որոնք տպագրվել են ,,Առավոտում,, իմ արխիվներում պահպանվում են։Այն ընթերցել եմ մեծ հետաքրքրությամբ եվ ուշադրությամբ․որքան հիշում եմ, այդ ստեղծագործության մեջ նաեւ փիլիսոփայություն կա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր