Translate

Translate

Translate

среда, 29 сентября 2021 г.

Շուլավերցի Շալիկոն,բախտագուշակը եվ Կայծակը՝սովետական տարիների գնացքի մշտական ուղեկից

 Սովետական տարիների 70-ականների հատվածի Նոյեմբերյան-Լենինական գնացքի ամենակոլորիտային կերպարը Շուլավերից մեծ զամբյուղով բեռնված, քաղցրեղեն վաճառող Շալիկոն էր՝կարճահասակ, բեղավոր մի մարդ/հատուկ տիպի աշխատանքային խալաթը հագին/, որի զամբյուղի անբաժան մասն էին կազմում շաքար-աքլորն ու երկար-բարակ մոմպասը։Ըստ տեղեկությունների՝նրա ապրանքը Մոսկվա-Երեվան գնացքի համար էր հիմնականում նախատեսված,բայց, փաստորեն, վաճառում էր նաեւ Լոռի-Շիրակ ուղեվորագնացքում։Իսկ ամենատխուր կերպարը՝ոտքերն անդամահատված մի տղամարդ․սայլակին գամված,որի մի ձեռքին կանաչավուն գույնի ծիտիկ էր, մյուսին՝գլանաձեվ սպիտակ թղթերով լցված սկուտեղ․,,բախտագուշակ,,։Ծիտիկն իր կտուցով գլանակներից մեկը վերցնում-տալիս էր նրանց, ովքեր ցանկություն էին ունենում իրենց բախտը գուշակել տալ։

Մի յուրօրինակ կերպար էլ փոքրամարմին,տարիքով տղամարդ էր՝Կայծակ անունով/կամ գուցե այդպես էին ասում/,որ կիսափակ աչքերով ազգային երգեր էր երգում՝,,Անդրանիկ փաշային,, նվիրված ու վերջին տողերի վրա  ոտքն ուժգին զարկում հատակին ու բղավում՝արդեն արտասանելով․,,Մենք չենք զիջանի թուրք կառավարության,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ