Translate

Translate

Translate

четверг, 1 июня 2023 г.

ՀԻՆ ՁՈՐԱԳԷՍՑԻՆԵՐԸ՝ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՄԲ

 Մի հին ձորագէսցի հայտնաբերեցի պատահաբար․առեվտրի փոքր տաղավարում պատահաբար առնչվելով գնորդի ու տարեց վաճառողուհու զրույցին, երբ վաճառողուհին գնորդին ճանապարհելուց առաջ ասում էր՝,,Ես էլ եմ ձորագէսցի,,։Բնականաբար,ձորագէսյան արմատների կանչով հետաքրքրվեցի ու պարզեցի, որ այդ կինը ծնվել է 1956թվին, Ձորագէսում։Պատմեց, որ բնակվել են ակումբի շենքի մոտ գտնվող ինչ-որ հին շենքում/երկաթգծի մոտ․աղոտ հիշեցի/։Երբ Ձորագէսից տեղափոխվել են Կիրովական, 7 տարեկան է եղել։Հին հարեվաններից հիշում էր Մելնիկին,տիկին Գինարգային/նրանց կհիշեն ավագ սերնդի ձորագէսցիները/։Դարակից հանեց խնամքով պահվող սուրբ գիրքը՝Աստվածաշունչը, եվ նրա միջից հանեց Ձորագէսի մանկապարտեզի երեխաների լուսանկարը՝60-ականների սկզբի, երբ ինքը հաճախել էր մանկապարտեզ։Լուսանկարի կենտրոնում երջանկահիշատակ Վարդուշ Պետրոսյանն էր/ով, փաստորեն, մանկապարտեզում դաստիարակ է եղել,ինչից ես անտեղյակ էի։Ավելի ուշ՝մեկ այլ հին ձորագէսցի էլ՝Լիլիթը Եգանյան, հպարտությամբ պատմեց, որ Վարդուշ Պետրոսյանն իրեն դպրոցում է դասավանդել/։

Իմ զրուցակիցը,ում անունը Ռուզաննա էր, երբ իմացավ, որ իր տարեկից երեխաներից ճանաչում եմ Ալլային՝Կոստանդյան, ասեց՝ինքն էլ կա էս նկարում,,․ու մատնացույց արեց ներքեվի շարքում մի երեխայի, ասելով․,,սա է չէ՞ Ալլան,,։Ուշադիր զննելով մի փոքր կասկածեցի, որ դա Ալլան կլինի, բայց ենթադրեցի, որ միգուցե տարիների ընթացքում փոխվել է, դրա համար չեմ ճանաչում։Բայց լուսանկարի վերեվի շարքից մի երեխայի մատնացույց անելով ասեց՝,,Էս տղայի անունը Սամվել էր,, ուշադիր նայելով, հայտնագործածի նման ասի՝,,Վայ, Սամվելն է, կողքինն  էլ Ալլան․․․ այ Ալլան ինքն է,գիտե՞ք որ նրանք հետագայում իրար հետ ամուսնացան,,։Ի՞նչ իմանար, 7 տարի առաջ էր Ձորագէսից դուրս եկել, կապ էլ չէր եղել Ձորագէսի հետ։Իմ զրուցակիցը հիշում էր նաեւ Մանվելին/Մատինյան/, ով, ցավոք, տարիներ առաջ մահացավ։Վանաձորում բնակվող ձորագէսցիներից ոմանց հանգամանքների բերումով ճանաչում էր։Նաեւ ցավով հիշատակեց,որ եղբայրը՝Ռուդիկ անունով/Ավետիքյան/, ով երկար տարիներ աշխատել է Կիրովականի հանրախանութի ռադիոտեխնիկայի բաժնում, վերջերս է մահացել։Զրուցակիցս լավ տեղյակ էր, որ Ձորագէսում հիմա միջազգային հյուրանոց կա/2000թվականներին կառուցված/,եվ ասեց․,,դե գյուղերը հիմա զարգացած են շատ,,։Այդ առթիվ նկատեցի, որ Ձորագէսը միշտ է զարգացած եղել,դեռ սովետական տարիներին ուներ պարահրապարակ, ակումբ-գրադարան, կինոդահլիճ, բիլիարդանոց/հիմա դրանք վաղուց չկան՝անկախությունից հետո աստիճանաբար վերացել են,քանի որ ակումբ-գրադարնն էլ է վերացել/։Վերջինս սովետական տարիների նվաճումներից անտեղյակ էր, բայց՝լողափն ու գետը հիշում էր, երեխաների հետ մշտապես գետ են գնացել։

․․․Երբ Ալլային պատմեցի, որ ծանոթացել եմ իր մանկապարտեզային ընկերուհու հետ ու պատմեցի լուսանկարի մասին, ուրախացած ասեց․,,Էդ նկարից ես էլ ունեմ, ես ու Սամվելն իրար կողքի ենք․էսա գնամ էդ նկարը գտնեմ ու գնամ Ռուզանի հետ նորից ծանոթանամ,,։

Հ․Գ․Ավելի ուշ տեղեկացա, որ նկարի առաջին շարքում գտնվող երեխան, ում մասին նույնպես ասել էր ,,Ալլա,, անունով, նա էլ Մելիքսեթյան Ալվարդն է եղել․այսպիսով, լուսանկարում ձորագէսյան 2 Ալլաներ են եղել․Կոստանդյան եվ Մելիքսեթյան Ալլաները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,4․05․2023թ․Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий