Translate

Translate

Translate

воскресенье, 13 августа 2017 г.

Ինչպես ես մկրտվեցի իմ իրավունքների պաշտպանության գործում

Օգոստոսի 13-ն ինձ համար արժանահիշատակ օր է։1991թվի օգոստոսի 13-ին, երբ արդեն 2 տարվա աշխատող էի Կիրովականի դատարանում, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատրան ինձ ազատեց աշխատանքից՝իբր ես ,,ժամանակավորի,, հաստիքով եմ ընդունվել։Դատավորի հրամանը բողոքարկեցի արդարադատության նախարարություն, ներկայացնելով խնդրի պատմությունը եւ այն, որ 1989թ․ես ընդունվել եմ աշխատանքի՝թափուր հաստիքի պայմաններում, դիմումս եղել է որպես հիմնական աշխատանքի դիմում, բայց փորձաշրջանն անցնելուց հետո, փոխանակ ինձ արդեն հրամանագրեին, վարչական ռեսուրսի ճնշման տակ՝հրահանգեցին, որ ես նոր դիմում ներկայացնեմ, թե իբր ցանկանում եմ ընդունվել ժամանակավոր աշխատանքի՝ֆիզարձակուրդում գտնվողի փոխարեն։Աշխատանքում իմ վերականգնումը տեւեց ընդամենը 19 օր, առանց դատական միջամտության, պարզապես՝արդարադատության նախարարի կարգադրությամբ՝դատավորն ստիպված էր իր նախորդ հրամանը չեղյալ համարել այն բանից հետո, երբ նախարարությունն ստիպված եղավ գրասենյակին լրացուցիչ հաստիք հատկացնել, որ ոչ չիշը խորովվի, ոչ՝խորովածը։Մեր ժամանակներում աշխատանքի վերականգնումը կարող է տեւել ամիսներ, բայց այդ անցումային շրջանում/սովետը փլուզվում էր, նոր ընտրություններ էին սպասվում/աշխատանքի վերականգնումն ու արդարության վերականգնումն ընդամենը 19 օր տեւեց։

․․․1989թվին, Սպիտակի երկրաշարժից հետո,վերադառնալով էվակուացված վայրից՝Բելառուսից ,ուր գործուղվել էի ԼԿԵՄ ուղեգրով՝դասավանդելու ժամանակավոր հայկական դպրոցում/հասարակագիտություն, պատմություն, իրավունքի հիմունքներ, հայոց լեզու եւ գրականություն՝ռուսական կրթությամբ հայ երեխաներին/, պարզեցի, որ իմ նախկին աշխատատեղն արդեն կրճատման ենթակա է՝քիմմանրաթելերի գործարանում,որտեղ ինժեներատեխնիկական աշխատանքում էի ստիպված ներգրավվել՝ոչ մասնագիտությամբ աշխատելով։Զուգահեռ՝ատենակալ էի դատարանում՝1986թվից, հասարակական կարգով, եւ ահա, պարզելով, որ դատարանում ոչ միայն ատենակալների ,,կրիզիս,, է այդ ժամանակ/քանի որ բնակչության մեծ մասն էվակուացվել էր/, այլեւ՝թափուր հաստիք կա գրասենյակում՝գործավար-քարտուղարի, որոշեցի ընդունվել աշխատանքի։Դիմումս մակագրվեց՝,,ընդունել 3 ամիս փորձաշրջանով,,։Փորձաշրջանն անցավ, եւ, բնականաբար, պետք է նոր հրաման տրվեր՝որպես հիմնական աշխատող ընդունելու մասին։Բայց՝այդ ընթացքում կոմկուսի նախկին նոմենկլատուրային վարչակազմում ու ապարատում սերտաճած ,,մաֆիան",՝գործարանի նոր տնօրենի դրդմամբ՝25 տարվա աշխատանքային անբասիր կենսագրություն եւ բազում պատվոգրեր ու շնորհակալագրեր ունեցող հորս վրա գործ էր ,,թխել,,/ ի պատասխան այն բանի, որ նա չէր ցանկացել կատարել գործարանի նոր տնօրենի հրահանգն ու իր պաշտոնը՝գործարանի կադրերի բաժնի վարիչ եւ դիրեկտորի օգնական՝կադրերի գծով, թողնել եւ աշխատանքի անցնել նույն գործարանի քաղպաշտպանության համակարգում/։Եվ ահա, երբ ես արդեն դատարանի 3 ամսվա աշխատող էի, հորս գործը մտավ դատարան։Այդ մասին տեղեկանալով՝դատարանի նախագահն ինձ ասաց․,,Հորդ գործը մտել է դատարան․կամ պետք է այն ուղարկեմ ուրիշ դատարան, կամ դու պետք է աշխատանքից ազատվես, որովհետեւ ես իրավունք չունեմ իմ աշխատողի հարազատի գործը քննելու,,։Բնականաբար՝ընտրվեց գործն այլ դատարան ուղարկելու տարբերակը, քանի որ ես իմ աշխատանքում որեւէ թերացում չունեի եւ պահանջված աշխատող էի։Բայց, քանի որ հայրս իրեն մեղավոր չէր ճանաչում եւ համառորեն հրաժարվում էր առհասարակ դատարան ներկայանալ, ուստի այլ դատարանի դատավորն էլ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։Իմ  վիճակը դարձավ առավել խոցելի, քանի որ աշխատանքային փորձաշրջանն անցնելուց հետո՝դեռեւս ինձ չէին հրամանագրել՝որպես հիմնական աշխատող։Եվ ահա, օգտվելով այդ հանգամանքից, դատարանի նախագահը/այժմ արդեն օղորմածիկ/ որոշեց հիմնական հաստիքով ,,լավություն,, անել իր ծանոթին, իսկ ինձ հրահանգեց, որ ես երկրորդ դիմումը գրեմ՝ինձ ժամանակավոր աշխատանքի ընդունելու խնդրանքով։Եվ, քանի որ այլ տարբերակ չկար/հայրս՝մեկուսարանում, մայրս՝հարկադրված էր օգտվել թոշակ ստանալու իրավունքից, քանի որ նա էլ էր քիմմանրաթելի գործարանում կրճատումների ենթարկվել, եղբայրս՝դպրոցական, ու տան միակ աշխատողն այդ պահին ես էի/, ստիպված գրեցի այդ չարաբաստիկ երկրորդ դիմումը։Լարված իրավիճակ ստեղծվեց կիսատնակային պայմաններում գտնվող դատարանի գրասենյակում․նույն աշխատասեղանի շուրջ, նույն գործի վրա՝2 աշխատող, փոխադարձ սառնության պայմաններում։Որոշ ժամանակ անց՝մեր միջեւ աշխատանքի բաժանում կատարվեց․գրասենյակի վարիչի նպատակահարմարությամբ։Մոտ մեկուկես ամիս կալանքի տակ գտնվելուց հետո հայրս հմուտ փաստաբանի օգնությամբ՝արդարացվեց, ազատվեց կալանքից եւ աշխատանքի անցավ՝ԲՏԱՎ համակարգում․սկզբում՝,,Դիմաց,, թաղամասում, այնուհետ՝,, Տարոնում,, ԲՇՏ-ի պետ։

Անցավ 2 տարի եւ վրա հասավ 1991թիվը, դատարանի գրասենյակի՝ֆիզարձակուրդում գտնվող աշխատողը, ում փոխարինելու հրամանով էին ինձ հրամանագրել, վերադարձավ, իսկ դատարանի նախագահին էլ այդ պահին փոխարինեց այլ դատավոր, որն էլ ստիպված էր ինձ մատուցել իմ աշխատանքից ազատելու տհաճ լուրը՝փոխզիջում առաջարկելով․,,Կամ պետք է տեղափոխվես կրկին ֆիզարձակուրդում գտնվողի /մեկ ուրիշի/փոխարեն, կամ՝աշխատանքից ստիպված եմ ազատել, որովհետեւ դու հրամանագրված ես որպես ժամանակավոր,,։Ահա այդ ժամանակ արդեն նյարդերս տեղի տվեցին ու զայրացած ասի՝,,Հիմա կտեսնենք, թե ով է ժամանակավոր, ով՝հիմնական,,։ Գրասեղանի վրա գործերի կույտը թափված թողնելով՝դուրս եկա,,։Դիմում-բողոք ներկայացրի արդարադատության նախարարություն։Դիմումիս հետ կապված՝ հայրս էր ստիպված անվերջ նախարարություն գնալ/փաստորեն, արդեն պայքարելով ոչ թե իր, այլ՝դստեր իրավունքների համար/։Արդարադատության նախարարը համոզվեց ակնհայտ անարդարության հարցում, եւ, քանի որ իմ փոխարեն ընդունվածն էլ անչափահաս երեխա ուներ/իսկ ես էլ այդ ընթացքում գործերս հանձնել էի մասնավոր իրավաբանական ինստիտուտ՝որպես երկրորդ մասնագիտություն,որ, ցավոք, հետագայում այդպես էլ հնարավորությու չունեցա շարունակել, զուգահեռ՝գրասենյակի վարիչի կուրսերի էի գործուղվել դատարանի նախագահի կողմից/որպես ինձ ժամանակավոր ընդունելու մխիթարություն կամ իր մեղքի ապաշխարհանք/, ուստի գրասենյակին հատկացրին լրացուցիչ հաստիք։Բայց՝դրանից հետո, աշխատանքային կոլեկտիվում՝ ինձ ազատած դատավորն արդեն սկսեց տհաճ մթնոլորտ ստեղծել, դատարանից դժգոհ այցելուներին հրահրել իմ դեմ/վարույթների կատարման ձգձգումը փորձելով պատճառաբանել ,,աշխատողի անփութությամբ,,/, ինձ 2 ամսով ուղարկել արձակուրդ, հետո այդ ընթացքում կորած վարույթի համար պատասխանատվությունը փորձել բարդել ինձ վրա, ոչ աշխատանքային օրով դատարան կանչել՝,,գրասենյակից գործ  հանելու"/իր կաբինետի դռան միջով մտնել գրասենյակ եւ գործ հանել․․․/,իսկ այդ ապօրինի հրահանգը չկատարելուց հետո՝հաջորդ օրն ,,անհնազանդ,, աշխատողին ժողովում նախատել․․․Լարվածությունը հասավ, այնտեղ, որ բանավոր կարգադրություն արեց, որ աշխատողներին այցելուների հետ աշխատանքի ժամին խոսելու դեպքում խիստ կպատժի, ռեժիմի ծայրաստիճան խստացումներ սկսեց կիրառել․․․մի խոսքով՝այդ տհաճ իրավիճակը շարունակվեց՝մինչեւ 1994թիվը, երբ մանկավարժականի գրադարանում մատենագետի թափուր հաստիքի տեղ իմանալուն պես՝փոխադրվեցի այնտեղ։Ի՞նչ իմանայի թե այնտեղ ինչ էր սպասվում ինձ այն բանից հետո, երբ 1995թվին հաստատուն ոտք դրեցի լրագրողական դաշտ։Իսկ այդ մասին պատմությունը՝տես 2012թ․,,Azat Ankakh բլոգում՝,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,հոդվածում։

․․․Դատարանում իմ աշխատանքում վերականգնմանը նպաստեց  նաեւ այն, որ երկրում արդեն նոր իշխանություններ էին ձեւավորվում/անկախության հռչակումից օրեր էին մնացել՝փաստորեն, անցումային շրջան էր, նորանկախ Հայաստանի առաջադիմական ուժերն սկսել էին ՍՍՀՄ-ից դուրս գալու հաստատուն գործընթացը/։Իմ աշխատանքում ազատումն ու վերականագնումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Կրեմլում մի քանի օրյա խռովություն սկսվեց Գենսեկյան ծերուկների կողմից՝ընդդեմ Գորբաչովի։ Բայց այդ խռովությունը տապալվեց/հակառակ պարագայում՝կարող է երկիրը շատ ավելի ետ գնար՝մինչեւ 30-ականների ռեակցիայի տարիներ/։Ըստ այդմ, ես / որ այս վերջին 10-15 տարիներին քանիցս եմ Գորբաչովին անիծել՝ԽՍՀՄ-ը քանդելու, երկրաշարժ ,,սարքելու,,/ըստ ենթադրությունների/ եւ հայ ժողովրդի մի պատկառելի հատվածին տնավեր-բնավեր դարձնելու մեջ, այն ժամանակ՝ 1991թվին,երախտապարտ էի այն ուժերին, ովքեր տապալեցին Գենսեկյան ծերուկների խռովությունն ու Գորբաչովին ազատեցին ժամանակավոր տնային կալանքից։Թե չէ հաստատ՝,,պոլիտբյուրոն,, մեջը նստած դատարանի այն ժամանակվա նախագահն ով գիտե, թե ինչ օյին էր բերելու մեր ընտանիքի գլխին ու միգուցե Սիբիր էլ աքսորել տար՝եթե բերիականության տարիները ետ վերադառնային ու Կիրովականի դատարանը չձերբազատվեր սովետի մուրճումանգաղից ու չդառնար Վանաձորի դատարան։Ի դեպ, իմ աշխատած տարիներին՝1989-1994թթ․ դատարանն ավելի շատ էր հօգուտ քաղաքացու աշխատում, համակարգն ավելի պարզ էր, բյուրոկրատությունն ավելի քիչ, ,,վերեւվներից,, կախվածությունը՝անկախության տարիներին, շատ ավելի քիչ էր, քան՝ներկայումս կամ սովետական տարիներին։Արդարադատության համակարգում դատական հայցերի ու դրանց կատարման մեխանիզմն էր պարզ/ հաստիքներն ավելի քիչ լինելու եւ չնչին  աշխատավարձ ստանալու պայմաններում/։Բայց սա արդեն՝այլ թեմա է եւ առավել տարողունակ։

․․․Մի սադրանք էլ դատարանի նախագահի ժ/պաշտոնակատարի կողմից թերեւս այն էր, որ իմ՝աշխատանքում վերականգնվելուց հետո՝ինձ ստիպողաբար ուղարկեց 2 ամսով արձակուրդ/2 տարվա չօգտագործված արձակուրդ ունեի/, իսկ իմ բացակայության ժամանակ տեղի ունեցած ինչ-որբնակարանային վարույթի կորուստը փորձում էր բարդել իմ վրա ու այդ վարույթի չկատարման առթիվ քաղաքացու բողոքն իմ վրա էր ուղղորդում։եւ երբ այդ առթիվ ստիպված էի գրավոր բացատրություն ներկայացնել՝արձակուրդից վերադառնալուց հետո, հիշեցնելով, որ վարույթների սեյֆերը փական չունեն ու կորչելու ընթացքում ես արջձակուրդում եմ գտնվել, վերջինս զայրացած ասաց․,,Ձեր իրավունքները լավ պաշտպանել գիտեք,,։Ես էլ ասացի՝,,Ձեզնից ենք սովորել,,։բա հո չէի՞ ուրանալու։

․․․Դատարանի նախագահի հրամանով գործուղվել էի Երեւան՝գրասենյակի վարիչի կուրսերի։Իսկ այդ հրամանից հետո՝նախագահին փոխարինելու էր ժ/պաշտոնակատարը։Եվ ահա, կիրակի օրով, երբ ես հաջորդ օրը պետք է մեկնեի 3 շաբաթով գործուղման՝դասընթացների,նախագահի ժ/պաշտոնակատարը մեր տուն ոստիկանական մեքենա է ուղարկում՝ պահանջելով, որ ես ներկայանամ դատարան, որպեսզի իր կաբինետի դռան միջով մտնեմ գրասենյակ՝գործ հանելու։Ես էլ կատեգորիկ հրաժարվում եմ ոստիկանի հետ դատարան գնալուց, վկայակոչելով, որ գոյություն ունի գրասենյակի պետ, ուրեմն թող բարի լինեն գնան եւ նրան հրավիրեն ոչ աշխատանքային օրով, եւ առհասարակ՝ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, եթե գրասենյակի բանալի չունեմ։Ու այդ ապօրինի հրահանգը, որից հրաժարվեցի, պատճառ դարձավ իմ հանդեպ էլ ավելի մեծ քինախնդրության՝ժ/պ-ի կողմից։Եվ անգամ՝իմ աշխատանքում վերականգնվելուց հետո եւս մեկ ոչ աշխատանքային օրով ինձ այդօրինակ ապօրինի հրահանգ էր տվեց, ու ես կրկին հրաժարեցի, որի առթիվ՝հաջորդ օրը նա աշխատանքային ժողով էր հրավիրել եւ իմ դեմ ,,մեղադրանք,, ներկայացրել՝աշխատանքային ,,անհնազանդության,, համար/սակայն չասելով, որ այդ ,,անհնազանդությունը,, կապված է ապօրինի հրաման չկատարելու հետ/։Իսկ ժողովից հետո՝Երեւանից գործուղված դատավորներից մեկը կատակով ասաց․,,Էդ պապին էլի ջղայնացրել ե՞ս,,։Գրասենյակում լարված իրավիճակը փոխվեց մի որոշ ժամանակ՝հենց այդ մայրաքաղաքից գործուղված  իրավաբանի շնորհիվ, որովհետեւ երբ արդեն թոշակի անցավ նախագահը, նրան փոխարինող ժ/պաշտոնակատարն էլ երկարատեւ բուժման գնաց, այդ ընթացքում նա էր փոխարինում ու կոլեկտիվում որեւէ խժդժություն չկար․ավաղ՝այն երկար չտեւեց, քանի որ ժ/պաշտոնակատարն ի վերջո վերադարձավ երկարատեւ բուժումից ու անցավ իր մշտական սադրանքներին։ 

Իսկ լարվածությունն ավելի էր մեծանում, երբ ես սկսեցի հրաժարվել որպես ատենակալ նիստերին մասնակցելուց։դա մի ամբողջ տաժանակրություն էր՝ժամերով մասնակցել դատական նիստի՝անգամ աշխատանքային օրվա ավարտից ժամեր հետո/այն ժամանակ օրենքով դատարանն իրավունք չուներ վճռի կատարումը հետաձգել, այնպեսէինչպես հիմիկվա օրենքով է, որ կարող է ,,անցնել խորհրդակցական սենյակ,,/տերմինաբանությամբ/, բայցայդ խորհրդակցական փուլն անգամ օրեր տեւի։Այն ժամանակ նույն օրը դատավորը պետք է վճիռն անպայման գրեր եւ իրավունք չուներ վճռի գրելու ընթացքում դուրս գալ աշխատասենյակից, ու նրա հետ միասին՝2 ատենակալներն էլ հայտնվում էի ,,կալանավորի,, կարգավիճակում, սենյակւց դուս գալու իրավունք չունենալով։Դե արի ու այդ ,,տաժանակրությունից,, հետո ուշ երեկոյան մթնում թաղված փողոցներով տուն գնա կամ՝գրոշների աշխատավարձդ տրանսպորտի վրա ծախսիր։Ըստ էության՝իմ վիճակի շահարկում էր տեղի ունենում, քանի որ այդ տարիներին ատենակալների դեֆիցիտ էր, նախկին գործարաններից ընտրված ատենակալներն այնքան էլ շահագրգիռ չէին դատական նիստերի մասնակցել, քանի որ դրա համար արդեն վարձատրություն չկար/նախկինում գործարանների կողմից, որոնցից ընտրվել էին ատենակալները, վարձատրություն էր տրվում, այսինքն ատենակալության օրերի համար գործարանից էին փող ստանում,բայց 90-ականներին արդեն գործարանները կանգնած էին, ո՞վ պետք է ատենակալին վարձատրեր, իսկ ես, քանի որ ի պաշտոնե աշխատող էի դատարանում/իսկ 1986թվին ատենակալ էի ընտրվել  քիմմանրաթելի գործարանից/, ուստի վարձատրության խնդիր չկար, բայց՝ինձ համար արդեն անտանելիորեն տհաճ էր անվերջ դատական նիստերին մասնակցելը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий